Search
Close this search box.

Սպասում ենք, որ Հայաստանը գիտակից վերաբերմունք կդրսեւորի. թուրք նախարար

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։

Թուրքական Anadolu-ի փոխանցմամբ Յաշար Գյուլերն իր խոսքում կրկին հիշեցրել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի քայլերին, որոնք ուղղված են սեփական տարածքային ամբողջականությունը պաշտպանելուն։

Նա նշել է, թե վերջին դեպքերից Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ մնայուն խաղաղություն հաստատելու համար մի նոր հնարավորություն է ստեղծվել։

Նա պնդել է, թե Թուրքիան սպասում է, որ Հայաստանը գիտակից վերաբերմունք կդրսեւորւ առկա իրավիճակում։

Please enter a valid URL