Մեկնարկել է ՄԱԿ-ի առաքելության հերթական այցն Արցախ։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական Report-ը, առաքելության անդամներն այսօր Ակնայից մեկնել են Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ:
Հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելությունը եղել է ԼՂ-ում։ Առաքելության նպատակն է «տեղում ծանոթանալ իրավիճակին և որոշել բնակիչների հումանիտար կարիքները»: