Այցելություն Արցախից բռնի տեղահանված և Աբովյան քաղաքում ժամանակավոր ապաստան գտած մեր հայրենակիցներին:
Հուսով եմ ճակատագրի բոլոր դառնությունները ճաշակած արցախցի մեր քույրերն ու եղբայրները մի փոքր լույս ու ջերմություն են գտել Մայր հայրենիքում։
Բոլորիս բարոյական պարտքն է՝ պատշաճ ուշադրություն և հոգածություն դրսևորել արցախցի մեր հայրենակիցների նկատմամբ։
Համազգային համախմբվածությունն ու միասնությունը եղել և մնում են խնդիրները հաղթահարելու միակ բանալին։
Աստված պահապան հայ ազգին…