Search
Close this search box.

ՌԴ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը

Խոսքն առաջին հերթին Հայաստանի քաղաքացիների կամ Ռուսաստանի քաղաքացիությունից ինքնակամ հրաժարվածների մասին է։ Այսպես է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը մեկնաբանել РБК-ի այն հարցը, թե արդյո՞ք Մոսկվան դիրքորոշում ունի Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված կոնկրետ գործչի` Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ, և պատրաստ է արդյոք ինչ-որ բան անել այդ անձի հետ կապված:

«Ամենաընդհանուր ձևով կարող եմ ասել, որ խոսքն առաջին հերթին Հայաստանի քաղաքացիների կամ Ռուսաստանի քաղաքացիությունից ինքնակամ հրաժարվածների մասին է։ Ուստի այս հարցերը պետք է լուծվեն առաջին հերթին Հայաստանի, որի քաղաքացիներն են այդ մարդիկ, և Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների միջև։

Եվ ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մի կարևոր ասպեկտի վրա, որին ես չեմ անդրադարձել։ Սա այն ասպեկտն է, որ ինչ-որ փուլում պաշտոնական Երևանը սկսեց ասել, որ ինքը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագրի հետ, և դրա հետ կապված բոլոր հարցերը պետք է լուծվեն ղարաբաղցի հայերի ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջև երկխոսության շրջանակներում։ Սա նույնպես, ցավոք սրտի, եղել է։ Եվ ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում սրա վրա»,- նշել է նա։

Please enter a valid URL