Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ավելի քան 700 իսրայելցի է սպանվել, 2 հազար150-ը՝ վիրավորվել շաբաթ օրվանից ի վեր ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից Գազայի գոտուց իսրայելյան բնակավայրերի ուղղությամբ արձակված հազարավոր հրթիռների հետևանքով։ Այս մասին հաղորդում է BBC-ին։
Պաղեստինյան իշխանություններն, իրենց հերթին հայտնում են, որ Գազայի հատվածում պատասխան հարվածների հետևանքով զոհվել է 413 մարդ, վիրավորվել՝ 2 հազար 300-ը:
Ընդհանուր առմամբ երկու կողմերից 4000-ից ավելի մարդ վիրավորվել է։
BBC-ին, վկայակոչելով Իսրայելի իշխանությունների տվյալները, նշում է, որ կիրակի երեկոյան Գազայի հատվածից արձակվել է 3 հազար 284 հրթիռ (ըստ ՀԱՄԱՍ-ի՝ ավելի քան 5 հազար)։
Նշենք՝ Իսրայելում Գազայի հատվածի սահմանի մոտ երաժշտական փառատոնի վայրում առնվազն 250 դի է հայտնաբերվել, հայտնում է ZAKA հասարակական կազմակերպությունը, որը միավորում է կամավոր-փրկարարներին։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան ՀԱՄԱՍ-ի զինյալները Գազայի գոտուց սկսել են հազարավոր հրթիռներ արձակել իսրայելյան բնակավայրերի վրա: