Search
Close this search box.

ԱՄՆ-ն զգուշացնում է

Միացյալ Նահանգները նախազգուշացրել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը` ետ կանգնել Գազայի հատվածում սրվող հակամարտությանը միջամտելու փորձերից, CNN-ին տված հարցազրույցում ասել է պետքարտուղար Անթոնի Բլինքենը։

«Նախագահ Բայդենը շատ պարզ է եղել իր ուղերձում` ուղղված բոլորին, ցանկացած վայրում, ով կցանկանա օգտվել իրավիճակից. մի արեք: Լինի դա հյուսիսը՝ Հեզբոլլահի և Լիբանանի հետ, Արևմտյան ափը, թե որևէ այլ տեղ. մի արեք»,- ասել է նա:

«Մենք այս ուղերձը փոխանցել ենք շատ հստակ, թե ուղղակիորեն և թե այլ երկրների միջոցով», — ավելացրել է Բլինքենը:

Նրա խոսքով, դա արվում է, որպեսզի կանխվի «այս հակամարտությունում նոր ճակատի բացումը, այդ թվում՝ Լիբանանի Հեզբոլլահի կողմից»։

Please enter a valid URL