Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում ռուս խաղաղապահների ևս մեկ դիտակետ է դադարեցրել իր գործունեությունը։
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինվորականներն աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի համատեղ խմբի աշխատանքին, որը վերականգնում է գազի մատակարարումը Շուշիի շրջանում։