Իսրայելը եւ Պաղեստինը տեղեկացրել են զոհերի թվի ավելացման մասին հակամարտության սրման հետեւանքով։
Ինչպես տեղեկացրել է Times of Israel-ը, «Մագեն Դավիթ Ադոմ» արտակարգ օգնության ծառայության տվյալներով՝ ՀԱՄԱՍ խմբավորման գրոհն սկսվելուց հետո զոհվել է մոտ 40 մարդ, ավելի քան 700 հոգի վիրավորվել է։
Իսայելի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 779 մարդ հոսպիտալացվել է։
Պաղեստինյան ԶԼՄ-ները տեղեկացնում են 160 սպանվածի եւ ավելի քան 1 000 վիրավորվածի մասին, որոնք այսօր առավոտվանից գրանցված են Գազայի հատվածի հիվանդանոցներում։
Զոհերի թիվը, հավանաբար, ներառում է նրանց, ովքեր դարձել են իսրայելցի զինվորականների թիրախը ավիահարվածների հետեւանքով եւ Իսրայելի հարավում զորքերի հետ բախումների ժամանակ։
ՀԱՄԱՍ-ի որոշ անդամներ թափանցել են երկրի հարավի մի շարք բնակավայրեր։
Երկրի հարավային եւ կենտրոնական մասերի դեմ ուղղվել են հազարավոր հրթիռներ։
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ մի քանի պատանդ է վերցրել եւ տարել Գազայի հատված։
Հարձակումը շարունակվում է տեղի ժամանակով ժամը 06.30-ից։
Հավանաբար, զոհերի թիվը կավելանա։