ՀԱՄԱՍ-ի վերահսկողության քարտեզը, որն արդեն ավելի մեծ է, քան ամբողջ Գազայի հատվածը: Այս մասին գրում են թելեգրամյան ալիքները։ Գրառմանը կից հրապարակվում են նաև քարտեզներ։
Նշենք, որ տեղեկության պաշտոնական հաստատում չկա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ Kan պետական ռադիոկայանի պաղեստինյան զինյալ խմբավորումները ներթափանցել են Իսրայելի 14 բնակավայր։
Նշենք նաև, որ ՀԱՄԱՍ-ի կողմից ռազմական գործողությունների պատճառով Իսրայելում տուժածների թիվը հասել է 908-ի, զոհերի թիվը՝ 100-ի։ Գազայի հատվածում տուժել է մոտ 1610 մարդ, զոհվել՝ 198-ը, հայտնում են լրատվամիջոցները։