Search
Close this search box.

Երուսաղեմի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան․ ինչպիսին է իրավիճակը Երուսաղեմում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից ռազմական գործողությունների հետևանքով Երուսաղեմի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան, իսկ իրավիճակը Երուսաղեմում հանդարտ է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի անդամ Հակոբ Սևանը:

«Այս պահին Երուսաղեմում իրավիճակը հանդարտ է: Բախումները տեղի են ունենում հիմնականում Իսրայելի հարավում, իսկ Երուսաղեմը այդ կենտրոններից բավականին հեռու է: Առավոտյան միայն պայթյունների ձայներ է լսվել, փորձ արվել է ռմբակոծել Երուսաղեմը, սակայն չի հաջողվել: Երուսաղեմում իրավիճակը հանդարտ է, և հայ համայնքի շրջանում տուժածներ չկան»,- նշել է Հակոբ Սևանը:

Հիշեցնենք այսօր՝ հոկտեմբերի 7-ին Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կատարել է Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։ Իսրայելում ռազմական դրություն է մտցվել և մոբիլիզացիա հայտարարվել։

Please enter a valid URL