Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելի հարավային եւ կենտրոնական մասը ենթարկվել է հրթիռшկոծության

Շաբաթ առավոտյան ուժգին հրթիռակոծման է ենթարկվել Իսրայելի հարավային եւ կենտրոնական մասը, այդ թվում Երուսաղեմը, որտեղ ժամը 08.15-ի դրությամբ գործի են դրվել շչակները, տեղեկացրել է Jerusalem Post-ը։

Առնվազն մեկ հրթիռ ընկել է ուղիղ Գեդերոտի շրջանային վարչության շենքի վրա, ինչի հետեւանքով զոհվել է 60 տարեկան մի կին, տեղեկացրել է Magen David Adom-ը։

ՑԱԽԱԼ-ը սկսել է գործողություն Գազայի հատվածում։
«ՑԱԽԱԼ-ը հայտարարում է պատերազմին պատրաստ լինելու վիճակ,- նշվել է բանակի հայտարարությունում։- Գազայի հատվածից լայնամասշտաբ հրթիռային հարվածներ են հասցվում Իսրայելի տարածքին, ահաբեկիչները թափանցում են Իսրայելի տարածք տարբեր կետերից։ Երկրի հարավի եւ կենտրոնի բնակիչները պետք է մոտ գտնվեն պահպանվող գոտիներին, իսկ նրանք, ովքեր գտնվում են Գազայի ծայրամասում, պետք է մնան անվտանգ վայրում»։

ՑԱԽԱԼ-ում տեղեկացրել են, որ շաբաթ առավոտյան շտաբի պետը գնահատում է իրավիճակը եւ հաստատում ՑԱԽԱԼ-ի գործողությունների շարունակման պլանները։

«Գազայի հատվածում կառավարող կառույցը՝ ՀԱՄԱՍ-ն է պատասխանատու այս գրոհի համար, եւ նա է կրելու տեղի ունեցածի հետեւանքներն ու պատասխանատվությունը»,- հայտարարել են ՑԱԽԱԼ-ում։
Շաբաթ առավոտյան ժամը 8-ի դրությամբ, Magen David Adom կազմակերպության ներկայացուցիչների խոսքով, օգնություն է ցուցաբերվել 16 մարդու ամբողջ երկրում։

Ստացած վերքերից մահացած կնոջից բացի տուժել են միջին ծանրության վնասվածքներ ստացած 52-ամյա մի տղամարդ Գեդերոտից եւ 20-ամյա մի տղամարդ Յավնեից։ Նրանց հոսպիտալացրել են։
Magen David Adom-ի ներկայացուցիչների խոսքով՝ հրթիռներն ընկել են շատ քաղաքների եւ բնակավայրերի տարածքում, այդ թվում Թել Ավիվում, որտեղ, իսրայելական ԶԼՄ-ների նախնական տեղեկություններով, հրթիռն ուղիղ ընկել է բնակելի տան վրա։ Քաղաքում տասնյակ ավտոմեքենաներ են այրվել։

Երուսաղեմում լսվել են պայթյուններ, խոցվել են հրթիռներ։

ՑԱԽԱԼ-ը եւ Իսրայելի ոստիկանությունը բնակիչներին խնդրում են մնալ իրենց տներում։ Ամբողջ երկրում բացվել են ապաստարաններ։

Տեսանյութը՝ այստեղ

Please enter a valid URL