Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է ԼՂ հարցով Եվրոխորհրդարանի ընդունած երեկվա բանաձևը․ «Եվրոխորհրդարանի հակաադրբեջանական բանաձևը կանխակալության, անպատասխանատվության և անիրազեկվածության օրինակ է։ Մենք դատապարտում ենք այդ բանաձևը, որը հիմնված է պոպուլիստ պատգամավորների հռետորաբանության վրա։ Նրանք երկար տարիներ որոշումներ են կայացրել Թուրքիայի դեմ»։