Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում վարձով տուն փնտրող Արցախցիները 4 հիմնական պատասխան են ստանում.
1. Մի քանի ամսվա գումարը նախապես տվեք։
2. Արցախցիներին տուն չենք տալիս։
3. Բազմանդամ ընտանիքի տուն չենք տալիս։
4. Տունը միայն ռուսներին ենք տալիս։
Ես այդպիսի տանտերերին, իհարկե, միշտ ասում եմ, որ վերևն Աստված կա, իսկ դուք անաստված եք։ Բայց դե փողի ագահությունից կուրացած մարդիկ դա չեն հասկանա։
Մի կարևոր բան, սակայն, բոլորը պետք է իմանան։
Արցախցին իր ծննդավայրում թողել է գեղեցիկ տներ և ունեցվածք։ Արցախցին ծնկի եկող չի, աշխատող է ու շուտով էլի ոտքի կկանգնի, Հայաստանում կամ եթե զզվեցնեք, այլ երկրում իր ամուր տեղը կունենա։
Իսկ դուք, որ հիմա 2 կոպեկ ավելի լափելու համար ուրանում եք մարդկային ու բարոյական ամեն ինչ, անաստված գներ դնում ձեր կիսաքանդ տների վրա, մնալու եք նույն բոմժը»: