Search
Close this search box.

«Ժողովուրդ». Ինչ վարկած է քննվում բենզինի պահեստում պայթյունի դեպքով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի քննչական կոմիտեն տեղափոխվել է Հայաստան ու քննում է բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի դեպքը:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ քրեական գործը առաջիկայում տեղափոխվի ՀՀ քննչական կոմիտեի վարույթ: Ըստ նախնական տեղեկությունների՝ քաղաքացիները բենզինի տարաները լցրել ու բաժանել են միմյանց, ինչի ընթացքում բենզինը թափվել է հատակին:

Վարկած կա՝ մի քաղաքացի ծխախոտը գցել է հատակին, ինչի հետեւանքով պայթյուն է եղել։ Նշենք, որ Արցախում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով պաշտոնապես տուժել է 290 մարդ: Հարյուրավոր զոհեր, որոնց վիճակագրությունն այլեւս չի վարվում… Տուժողներին հաշվող չկա Արցախում արդեն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում պայթյուն էր եղել վառելիքի պահեստում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL