Search
Close this search box.

Ռուս խաղաղապահները կազմալուծել են իրենց դիտակետերը Լեռնային Ղարաբաղում

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի նախկին շփման գծի երկայնքով կազմալուծել են ժամանակավոր դիտակետերը, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ավարտվել է Ասկերանի, Մարդակերտի և Շուշայի շրջաններում նախկին շփման գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերի ապամոնտաժումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ, գերատեսչությունը նշել է, որ խաղաղապահները շարունակում են կատարել առաջադրանքները տարածաշրջանում և փոխգործակցում են Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ «կանխելու քաղաքացիական անձանց արյունահեղությունը, ապահովելու անվտանգությունը և հումանիտար իրավունքը»:

Please enter a valid URL