Search
Close this search box.

«Երկիր ծիրանի»-ի քայլը հասարակության պատասխանն էր ՀՀԿ-ին

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանի դիտարկմամբ՝ օրերս Երևանի քաղաքապետարանում ավագանու «Երկիր Ծիրանի» և ՀՀԿ խմաբակցությունների անդամների միջև տեղի ունեցած միջադեպը փաստում է այն, որ Հայաստանում քաղաքական, հասարակական պայքարը գտնվում է շատ լուրջ ու խորը ճգնաժամի մեջ։
«Այդ միջադեպն ոչ մի դրական, ռեյտինգային կետ չբերեց ոչ ՀՀԿ-ին, ոչ էլ «Երկիր Ծիրանի»-ին։
«Երկիր Ծիրանի»-ն դա Հանրապետականի ստեղծածն է՝ ոչ թե այն իմաստով, որ նրանք ՀՀԿ-ի պրոյեկտն են, այլ այն առումով, որ դա հասարակության պատասխանն էր Հանրապետականին՝ ժողովրդի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի համար․ հասարակության մեջ կա պահանջ ինչ-որ կերպ զսպել ՀՀԿ-ի այդ հոռացած վիճակը և որպես արդյունք` ՀՀԿ-ն ստացել է մի կուսակցություն կամ մի քաղաքական ուժ, ի դեմս «Երկիր Ծիրանի»-ի, որը կարող է կոյուղաջուրը բերել և լցնել քաղաքապետարանի նիստերի դահլիճում, որն ինձ համար անընդունելի է և խայտառակ բան է, սակայն մյուս կողմից էլ՝ եկեք ծուռը նստենք-դուզը խոսանք՝ ՀՀԿ-ն այլ հնարավորություն չի թողել․ հսկայական խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն, սակայն չեն լուծվում, որի դիմաց էլ ՀՀԿ-ն որպես պատասխան ստանում է կոյուղաջուր»,- շեշտեց Կարեն Սարգսյանը։

Please enter a valid URL