Մերոնք ասում են՝ ո՞ւմ կովն էլ ձայն հանի, քոնը գոնե լռի։ Այսպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանն այն մասին, թե Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին։
«Մեզ մոտ այսպիսի արտահայտություն կա՝ո՞ւմ կովն էլ ձայն հանի, քոնը գոնե լռի… Դե, կով, ձի, միեւնույն է, կենդանի, մի խոսքով»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով համապատասխան հարցին՝ Валдай միջազգային քննարկման ակումբին։