Search
Close this search box.

Դժվարանցանելի ճանապարհներ, բուք, ձյուն. ԱԻՆ-ը տեղեկացնում է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին ժամը 17:20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փետրվարի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին, 19-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում, 19-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սյունիքի մարզի Գորիս, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքներում առկա է մառախուղ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում բուք է:

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Չարենցավան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում տեղում է ձյուն:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Please enter a valid URL