Search
Close this search box.

«Ալիևը լրացուցիչ պահանջ է ներկայացրել ՀՀ իշխանություններին». Արթուր Խաչատրյան

ԱԺ ճեպազրույցների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է Ալիևի՝ Գրանադայի հանդիպումը չեղարկելու որոշմանն ու Փաշինյանի երեկվա ելույթին. «Ինչո՞ւ հանդիպումը ձախողվեց. հիշեցնենք, որ ադրբեջանական ագրեսիայի օրերին Փաշինյանն ասաց՝ պատրաստ է ինչ-որ թուղթ ստորագրել, դրան նախորդել էր ՀՀ իշխանությունների բավականին հստակ ազդանշանը Ադրբեջանին, որ իրենք որևէ կերպ չեն մասնակցելու ադրբեջանական ագրեսիայից հայ ժողովրդի մի հատվածին պաշտպանելուն: Դա նշանակում է՝ Արցախը կտանք՝ հանուն ինչ-որ թղթի, հավանաբար հույս ունեին, որ Ադրբեջանն իր արյան ծարավը կհագեցնի միայն Արցախով, բայց Ալիևի երեկվա դեմարշը նշանակում է, որ իրենք միայն Արցախով չեն բավարարվելու և լրացուցիչ պահանջ են ներկայացրել ՀՀ իշխանություններին»,- նշեց պատգամավորը: Ըստ նրա, ամենայն հավանականությամբ, առաջնային պահանջը եղել են անկլավները, որի «լեգիտիմությունը» Ադրբեջանին տվել է Փաշինյանը, ապա՝ միջանցքի հարցը:

Please enter a valid URL