Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով. սա է Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ Թեհրանում Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ, գրում է ԻՌՆԱ-ն:
Մինչդեռ Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպման ժամանակ Ռաիսին նշել է, որ որևէ պատրվակով տարածաշրջանում օտար պետությունների համար պլացդարմ ստեղծելը չի համապատասխանում տարածաշրջանի որևէ երկրի շահերին։
Իրանի՝ քաղաքական հարցերով փոխնախագահը հավելել է, որ Ռաիսին հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հետ երկու առանձին հանդիպումների ժամանակ ընդգծել է, որ ««Զանգեզուրի միջանցքը» (չակերտները՝ Tert.am) հանդիսանում է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայության հարթակ և սպառնալիք երկրների ազգային անվտանգությանը, որին Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է»: