Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության ներքո է 15 նույնականացված հայ։ Այս մասին Տելագրամի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, վկայակոչելով իր աղբյուրները։
«Ընդհանուր թիվը չի գերազանցի 40-ը, որը ներառում է նաև անհետ կորածների»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին պայթյուն էր տեղի ունեցել Ստեփանակերտի հարևանությամբ բենզինի պահեստում, որի հետեւանքով եղել են զոհեր եւ հարյուրավոր վիրավորներ: