ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպումների ժամանակ։
«Զանգեզուրի միջանցքը Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության հիմք կդառնա, ինչը սպառնալիք է տարածաշրջանի երկրների ազգային անվտանգության համար։ Իսլամական հանրապետությունը վճռականորեն դեմ է դրան»,- նախագահի խոսքերն է մեջբերում ԻՐՆԱ գործակալությունը՝ նշելով, որ Ռաիսին այդ մասին ասել է ինչպես Գրիգորյանի, այնպես էլ Խալաֆովի հետ բանակցությունների ժամանակ։
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները, նշում է գործակալությունը, իրենց հերթին Իրանի նախարարների կաբինետի ղեկավարին մանրամասն զեկույցներ են ներկայացրել տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ։