Search
Close this search box.

Չեխիայի հավաքականը Օլիմպիական խաղերում հաղթել է Շվեյցարիային և դուրս է եկել 1/4

Չեխիայի հոկեյի հավաքականը Փհենչհանի Օլիմպիական խաղերում հաղթել է Շվեյցարիայի ընտրանուն: Հանդիպումն ավարտվել է 4:1 հաշվով:
Յոզեֆ Յանդաչի սաները մրցաշարի խմբային փուլի բոլոր երեք խաղերում հաղթել են, ինչը նրանց թույլ է տվել առաջին հորիզոնականը զբաղեցնել A խմբում և միանգամից քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճել:
Շվեյցարիայի ընտրանին պայքարը կշարունակի որակավորման փուլում:
Հաղթող թիմի կազմում դուբլ է գրանցել Միխայիլ Ռժեպիկը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Դոմինիկ Կուբալիկը և Ռոման Չերվենկան, որը գրավել է դատարկ դարպասը: Ռժեպիկն իր երկրորդ տափօղակը ևս նետել է այն ժամանակ, երբ շվեյցարացիները խաղացել են առանց դարպասապահի: Շվեյցարացիների միակ տափօղակը նետել է Թոմաս Ռյուֆենախտը:

Please enter a valid URL