«Ռուսաստանն ինչո՞վ է մեզ վախեցնում․ գազ կտրելո՞վ են վախեցնում, թող կտրեն, էդ գազն էլ չենք ուզում, մեր ժողովուրդն առանց գազի էլ կապրի»,- այս մասին է հայտնել ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը։ «Մենք էնքա՜ն բաներ ենք տարել: Ի՞նչ են ուզում․ Լա՞րս են փակելու, թող փակեն»,- ասել է իշխանական պատգամավորը՝ հավելելով, որ ՌԴ-ն այլևս ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցը չէ։