Search
Close this search box.

Զախարովան՝ Բաքվի կողմից Արցախի նախկին նախագահների և պաշտոնյաների կալանավորման մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահների և այլ պաշտոնյաների կալանավորումը։ Հարցին, թե արդյոք Մոսկվան ինչ-որ բան անում է նրանց ազատ արձակելու համար, նա նշել է, որ հարցերը պետք է ուղղել ՀՀ ԱԳՆ-ին, քանի որ այդ մարդիկ Հայաստանի քաղաքացիներ են։

«Ձեր նշած քաղաքացիները Հայաստանի քաղաքացիներ են, մի քանիսը հրաժարվել են Ռուսաստանի քաղաքացիությունից, ոմանք ի սկզբանե են միայն ունեցել։ Մեզ ոչ ոք չի դիմել, բողոքարկումներ չեն եղել»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք՝ այսօր Հայաստանը պաշտոնապես հաստատել է, որ Ադրբեջանը ձերբակալել է ԼՂ առաջնորդներին։

Please enter a valid URL