Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա, որտեղ պետք է կայանար հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Ադրբեջանի նախագահի մերժման պատճառը Ֆրանսիայի ապակառուցողական դիրքորոշումն է, ինչպես նաև Թուրքիայի նախագահի հանդիպմանը մասնակցելու Փարիզի և Բեռլինի անհամաձայնությունը։ Նման պայմաններում Ադրբեջանը հրաժարվել է բանակցել։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Էրդողանը մրսածության պատճառով չի մեկնի Գրանադա։
Պաշտոնական Երեւանից արձագանք դեռ չկա. Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ ԱԳՆ-ի խոսնակների հետ կապ հաստատել չի լինում՝ պարզելու, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը կմեկնի Գրանադա:
https://www.armlife.am/wp-admin/post-new.php?post_type=post&from_post=275819&new_lang=ru&_wpnonce=cab34ae92d