Ռուսաստանը, ԵՄ-ն և ԱՄՆ-ն գաղտնի հանդիպում են անցկացրել Ղարաբաղում էսկալացիայից առաջ. Politico
Ըստ հրապարակման՝ սեպտեմբերի 17-ին Ստամբուլում՝ Ղարաբաղում հակաահաբեկչական իրադարձություններից երկու օր առաջ, տեղի է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների՝ Լուի Բոնոյի, Տոյվո Կլաարի և Իգոր Խովաևի հանդիպումը։
«Ստամբուլում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների արտակարգ հանդիպումը Մոսկվայի և Արևմուտքի միջև շփումների հազվադեպ դեպք էր: Այն կոչված էր լուծելու Ղարաբաղի շուրջ հակամարտությունը»,- ասվում է հոդվածում։
Հրատարակությունը պնդում է, որ կողմերը ցանկացել են ճնշում գործադրել Բաքվի վրա՝ ապահովելու Հայաստանից մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյան մուտքը։