ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Հայաստանի գյուղերից մեկում Արցախից բռնի տեղահանվածների առաջարկվող տան լուսանկարները և հայտնել, որ բնակության համար ոչ պիտանի, հին ու գրեթե ավերակված տան վարձակալության համար տան տերը պահանջում է 80 000 դրամ։
Նա մասվորապես գրել է.
«Սա վարձով բնակարան է գյուղերից մեկում, արժեքը` 80 000 դ։ Թե ի՞նչ կասեի տան տիրոջը, էդ մնամտքումս, բայց հիմա էս մարդկանց օգնել է պետք և կահավորել, կամ էլ մի մարդավարի տուն գտնել Կոտայքի մարզի գյուղերում»։