Search
Close this search box.

«Մա՜մ, մենք պապային երկու անգամ կnրցրեցինք․ էն ժամանակ գոնե գերեզմшն էինք գնում, հիմա դա էլ չենք կարող»․ Ճարտարից Նարեն այսօր գնաց դպրոց

Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Վելիցյանը հայտնում է Ճարտարից փոքրիկ Նարեի՝ դպրոց գնալու մասին։

«Նարեն այսօր գնաց դպրոց:

Երեխեքը կռիվ էին անում, թե ում կողքը պիտի նստի: Արտակարգ գիտակից ու պատրաստ երեխեք են: Հոյակապ մարդիկ են տնօրենը, Նարեի ու եղբոր դասղեկները… Խոսքեր չունեմ, միայն հուզված ու երջանիկ եմ:

— Մա՜մ, մենք պապային երկու անգամ կորցրեցինք:
— Ինչու՞, Նարե ջան, բալաս:
— Էն ժամանակ գոնե գերեզման էինք գնում իր մոտ: Հիմա էդ էլ անել չենք կարող: Ուրեմն երկրորդ անգամ կորցրեցինք:


Նարեի եղբոր դասարանում կան 3 երեխա հարազատ Ճարտարից: Իր հայրն է զոհվել 2020-ին, մյուսի` եղբայրը, երրորդի` հայրը սեպտեմբերի 19-ին: Արցախը կռվել է»,- նշված է լուսանկարին կից գրառման մեջ։

Աղբյուր` Փաստինֆո

Please enter a valid URL