Անօդաչուներով զանգվածային հարձակում է տեղի ունեցել Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի մարզերում, այս մասին հայտնում է Ռուսաստանի ՊՆ-ը։ Նախարարության տվյալներով՝ ոչնչացվել է 31 անօդաչու։
Ըստ նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի՝ միայն Բելգորոդում խոցվել է մոտ 19 օբյեկտ։ «Տուժածներ և փլուզում չկա»,- ասել է նա: