Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին Ադրբեջանում փաստաբան են տրամադրել, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրան կպաշտպանի Ալով Սաֆարալիևը։ Վերջինս սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ որպես պաշտպան մասնակցել է Հարությունյանի հարցաքննությանը:
Նրա խոսքով ՝ Հարությունյանի առողջական և հոգեբանական վիճակը լավ է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը պաշտոնապես հաստատեց՝ Ադրբեջանը ձերբակալել է Արցախի առաջնորդներին: