Search
Close this search box.

Հայաստանում որոշումների կայացման գործընթացը հաշվի չի առնում մարդկանց կարծիքները․ Զախարովա

Հայաստանում որոշումների կայացման գործընթացը հաշվի չի առնում հասարակական կարծիքը։ Sputnik ռադիոյի եթերում նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կայացվում են որոշումներ, որոնք համազգային նշանակություն ունեն ոչ միայն այսօրվա, այլև ազգի պատմության համատեքստում։ Նրանք այդ որոշումները կայացնում են առանց հասարակական կարծիքի վրա հենվելու, առանց հանրաքվեի արդյունքների վրա հենվելու», – ասել Է Զախարովան Հայաստանում տիրող իրավիճակի մասին։

Նա հավելել է, որ Հայաստանում իշխանության ներկայացուցիչների ամփոփիչ գործողությունները հակասում են այն ամենին, ինչ խոստացել էին ընտրություններից առաջ:

Please enter a valid URL