Aravot.am-ը գրում է. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը գերեվարված չէ եւ չի տեղափոխվել Բաքու: Նա դեռ Արցախում է: Aravot.am-ի աղբյուրին քիչ առաջ հաջողվել է կապ հաստատել Սամվել Շահրամանյանի հետ. վերջինս հերքել է իր գերեվարության մասին լուրերը եւ հայտարարել, որ դեռ Արցախում է: Թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Սամվել Շահրամանյանին, դեռ պարզ չէ: Պարզ չէ նաեւ, թե ե՞րբ կորոշվի նրա ճակատագրի հարցը:
Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբի հոկտեմբերի 1-ին տարածած հաղորդագրության համաձայն՝ նախագահ Սամվել Շահրամանյանը՝ մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում այնքան ժամանակ, մինչև չավարտվեն սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների և սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները։