Հյուսիսային Կորեայում հայտարարել են, որ ԱՄՆ-ն սպառնում է զանգվածային ոչնչացման զենք կիրառել։ Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է զանգվածային ոչնչացման զենքի կիրառման հարցով ԱՄՆ պաշտպանության նախարարության նոր ռազմավարության հետ կապված մեկնաբանությունը։ Նոր ռազմավարության մեջ ԱՄՆ-ն հայտարարում է քիմիական, կենսաբանական և միջուկային զենքի կիրառմամբ հակամարտության բարձր ռիսկի մասին, ինչպես նաև հայտարարում, որ Ռուսաստանն ու Չինաստանն այդ ոլորտում հիմնական մարտահրավերներն են։ Հյուսիսային Կորեան դա համարում է շարունակվող սպառնալիք։ «Ինչ վերաբերում է շարունակվող սպառնալիքին, ինչն ամենահարմար արտահայտությունն է ԱՄՆ-ի համար, ապա այն ահագնացել է՝ վերածվելով աննախադեպ միջուկային սպառնալիքի և շանտաժի»,- ասվում է Հյուսիսային Կորեայի ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ ասվում է նաև, որ հենց ԱՄՆ-ն է պատասխանատու զանգվածային ոչնչացման զենքի կիրառման սպառնալիքի համար։