Search
Close this search box.

Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանել

Հոկտեմբերի 4-ին հայաստանյան բանկերը և փոխանակման կետերն ԱՄՆ դոլարը գնում են նվազագույնը 415, առավելագույնը՝ 480 դրամով, են վաճառում։ Հոկտեմբերի 3-ի համեմատ դոլարի գնման փոխարժեքն ավելացել է 15 դրամով, տեղեկանում ենք rate.am կայքից։ Դոլարը վաճառվում է նվազագույնը 440 դրամով, առավելագույնը՝ 460 դրամով։ Նախորդ օրվա համեմատ դոլարի վաճառքի փոխարժեքը ավելացել է 25.79 դրամով։

Եվրոն գնում են նվազագույնը 420 դրամով, առավելագույնը՝ շուրջ 480 դրամով․ նախորդ օրվա համեմատ տատանումը կազմել է 12.89 դրամ։ Եվրոն նվազագույնը վաճառվում է 466 դրամով, առավելագույնը՝ 487 դրամով։

Նախորդ օրվա համեմատ եվրոյի վաճառքի փոխարժեքն ավելացել է 24.79 դրամով։

Ռուսական ռուբլին նվազագույնը գնվում է 3.97 դրամով, առավելագույնը՝ շուրջ 4 դրամ․ նախորդ օրվա համեմատ ռուբլու գնման փոխարժեքն ավելացել է 0.13 դրամով։ Ռուբլու վաճառքը նվազագույնըը 4.58 դրամ է, առավելագույնը՝ 4.80 դրամ․ նախորդ օրվա համեմատ վաճառքի փոխարժեքն ավելացել է 0.23 դրամով։

Please enter a valid URL