Այսօր բենզինի և դիզվառելիքի գները Հայաստանում աննախադեպ գնաճ են գրանցել։ Աճը կազմել է 40 դրամ՝ ռեգուլյար և պրեմիում տեսակների, ինչպես նաև դիզվառելիքի համար։ Այս պահին 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի արժեքը կազմում է 550 դրամ, պրեմիումը՝ 580 դրամ, իսկ դիզվառելիքը՝ 570 դրամ։
Հիշեցնենք, որ վերջին կտրուկ թանկացումը տեղի էր ունեցել ս/թ սեպտեմբերի 9-ին՝ կազմելով 20 դրամ։
Այսպիսով, վերջին երեք ամիսների ընթացքում Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գինը թանկացել է 200 դրամով։