Search
Close this search box.

«Իրավունք». Որտե՞ղ են Արցախի բանկային համակարգի փողերը

«Իրավունք» թերթը գրում է. «Ի՞նչ հետեւանքներով է հղի այն փաստը, որ Արցախում գտնվող կանխիկ գումարը միանգամից մտնի հայկական շուկա: Ի՞նչ սպասել առաջիկայում: Թեման կարեւոր է նաեւ նրանով, որ դրամական որոշակի զանգված կար նախ` արցախցիների մոտ: Հետո, Արցախի բանկային համակարգում, այդ թվում` Կենտրոնական բանկում, եւ այդ գումարների ճակատագիրը դեռ պետք է պարզել:

Հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանից, ով նախ ընդգծեց.

-Արցախից ներհոսող հնարավոր կանխիկ գումարը էական ազդեցություն չի ունենա, սակայն իհարկե, դրամի որոշակի արժեզրկման գործընթացի հետ կարող է կապված լինել: Ընդ որում, ոչ թե բանկերի գումարները, այլ բռնի տեղահանված քաղաքացիների կողմից շուկա նետված գումարներն ազդեցություն կարող են ունենալ դրամի էլ ավելի արժեզրկման վրա:

Բայց դա, այսպես ասած, առկա իրողություններում այսբերգի մի չնչին մասն է: Բայց, ինչ խոսք, ճիշտ է փոքր չափով, բայց իր ազդեցությունն է թողնում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL