Search
Close this search box.

ԱՄՆ պետդեպի արձագանքը՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու մասին

ԱՄՆ պետքարտուղարության մամլո փոխխոսնակ Վեդանթ Փաթելը, «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղարրությունում պատասխանել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը ընդունելու մասին հարցին․

«Մենք հարգում ենք Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը և կթողենք, որ Հայաստանի կառավարությունը ինքը մեկնաբանի իր օրենսդրական գործընթացների մասին: Իհարկե, մենք հարգում ենք Միջազգային քրեական դատարանին միանալու յուրաքանչյուր երկրի իրավունքը և ոգևորվում ենք բազմաթիվ պետությունների օրինակով, այդ թվում՝ Հայաստանի, որոնք պարտավորություններ են ստանձնել՝ խթանելու արդարությունը, պատասխանատվությունը ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար»,- ասել է պետքարտուղարության մամլո փոխխոսնակը:

Please enter a valid URL