Մոսկվան անհանգստացած է ղարաբաղցի հայերի ճակատագրով, ուշադիր հետևում է Ադրբեջանի կողմից նրանց իրավունքների պահպանմանը, ինչպես նաև շարունակում է մարդասիրական օգնություն ցուցաբերել, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք շարունակում ենք սրտով ցավել Ղարաբաղի հայերի համար։ Մենք ուշադիր լսում ենք մեր ադրբեջանցի ընկերների հայտարարությունները այն հայերի անվտանգությունն ու բոլոր իրավունքները ապահովելու մտադրության մասին, որոնք ցանկանում են մնալ Ղարաբաղում։ Մենք տրամադրում ենք մարդասիրական օգնություն»,-ասել է Պեսկովը՝ ներկայացնելով Մոսկվայի դիրքորոշումը։