Դոլարի փոխարժեքը վերջին օրերին կտրուկ բարձրացավ։ Այսօր արդեն առքը 415 դրամ է, վաճառքը 435 դրամ։ Սակայն ամբողջ հարցն այն է, որ փոխանակման կետերում վաճառքի դոլար չկա։
Ինչու այսպես բարձրացավ դոլաը և հիմա էլ չկա։ Բանկիրները միշտ էլ փող աշխատելու ձևը գտնում են, օրինակ, օրերս ռեկլամվեց, որ Նիկոլի թիմակից Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Հայ- էկոնոմ բանկը ներում է արցախցիների վարկերը ու վերադարձձնում է գրավադրված ոսկիները․ միանգամից մարդիկ իրար հարց էին տալիս՝ ասես որտեղ են ուզում մեզ խաբած լինել, ու դոլարի գինը բարձրացավ։
Այսօր հայաստանյան բանկերից առավելապես դոլար գնում են արցախցիները, ովքեր իրենց խնայողությունները փորձում են վերածել դոլարի։ Փաստորեն Հայաստանի իշխանությունը իր թիմով արցախցիներին քիչ էր, որ տնավեր աարեց, հիմա էլ ձեռքների վերջին կոպեկն են խլում։