Search
Close this search box.

Նոր տեղեկություն հրապարկվեց

Հոկտեմբերի 3-ի ժամը դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100, 617 անձ ժամանել է Հայաստան:

Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

▫️Հակարիի կամուրջը հատել է 21.191 տրանսպորտային միջոց։

▫️Հաշվառում է անցել 91.918 անձ։

Բաղդասարյանը նաև հայտնեց, որ Արցախից բռնի տեղահանվածներից 50 տոկոս օգտվել է պետության կողմից առաջարկած կեցավայրերից։

Անդրադառնալով առողջապահական ոլորտին՝ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ տարբեր բժշկական կենտրոններում բուժում է ստանում 345 անձ, նրանցից շատերի վիճակը մնում է ծանր և ծայրահեղ ծանր։

«Վերակենդանացման բաժանմունքներում կա 9 երեխա, նրանցից 2 առողջական վիճակում կա դրական տեղաշարժ»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը, իսկ սեպտեմբերի 29-ին Եվլախում կայացավ արդեն երրորդ հանդիպումը: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ:

Please enter a valid URL