Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարո՛ն Օհանյան, զսպեք ձեզ, հանգստացե՛ք. ԱԺ-ում իրավիճակը լարվեց

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն ԱԺ նիստի ժամանակ անդրադարձավ ընդդիմադիր խմբակցություններին և քննադատություններին։

«3 տարի շարունակ ինչ ասես արեցիք, որ դռներն ասես, որ չգնացիք, որպեսզի ՀՀ-ում կարողանաք զավթել իշխանությունը, չստացվեց ՀՀ-ում զավթել իշխանություն, բայց հաջողվեց զավթել իշխանություն ԼՂ-ում և ի՞նչ տեղի ունեցավ, մի շաբաթ հետո կապիտուլյացիան ստորագրեցիք։ Այ կապիտուլյացիան դա էր, 2020 թվականին ՀՀ-ն կապիտուլյացիա չի ստորագրել, ՀՀ-ն փաստաթուղթ է ստորագրել՝ ՀՀ-ի համար վատ պայմաններով։ Այդ կապիտուլյացիան դուք եք ստորագրել, հետևաբար, այո՛, կապիտուլյանտն էլ եք դուք, հողատուն էլ եք դուք, դավաճանն էլ եք դուք։ Հիշեք, որ ձեր գործունեության ընթացքում մի բան տեղի ունեցավ, որը Ալեքսանդրապոլի, Բաթումի պայմանագրերի նման մնալու է պատմության էջերում և դրանից չեք կարող խուսափել»։

Please enter a valid URL