Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի թիվը, ըստ տարածաշրջանում մնացած մարդկանց, կարող է տատանվել 50-1000-ի սահմաններում, այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«ՄԱԿ-ի թիմը տեղական համայնքների ներկայացուցիչներից լսել է, որ Ղարաբաղում մնացել է 50-1000 էթնիկ հայ»,- ասաց նա։
Դյուժարիկը հավելել է, որ տարածաշրջան կատարած մեկօրյա այցի ժամանակ, որի ընթացքում համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտ, ՄԱԿ-ի առաքելությունը քաղաքացիական ենթակառուցվածքների ավերածություններ չեն հայտնաբերել, այդ թվում՝ ներառյալ հիվանդանոցներ, դպրոցներ, բնակելի շենքեր կամ մշակութային ու կրոնական ենթակառուցվածքներ։ Մինչդեռ բաց խանութներ չեն տեսել։
«Տեղի բնակչիները կամ այլ անձինք պատվիրակությանը վերջին հրադադարի արդյունքում խաղաղ բնակչության նկատմամբ բռնություն կիրառելու վկայություններ չեն ներկայացրել։
ՄԱԿ պատվիրակութունը գյուղատնտեսական ենթակառուցվածքների վնասում կամ սպանված կենդանիների չի հանդիպել։
Պատվիրակության անդամները մեքենայով հասել են մինչև Լաչինի միջանցք»,- հավելել է նա։