Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան կայցելի Հայաստանում գտնվող տեղահանված արցախցիներին, հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:
Ինչպես հայտնել ենք, Ֆրանսիայի ԱԳ նախարարը հոկտեմբերի 3-ին կայցելի Հայաստան։
Կոլոննային կընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև Կատրին Կոլոննան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կտեսակցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։
Կոլոննան նաև կվերահաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին, Կովկասում արդար և հարատև խաղաղությանը և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների հարգմանը։