Ինչպես տեղեկացնում են Armsport.am ից՝ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Ալեքս Իվոբին հայտնել է, որ շարունակում է սովորել իր թիմակիցներից։
21-ամյա ֆուտբոլիստը մասնավորապես տվել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի և գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլի անունները։
«Դեռ սովորում եմ, դեռ երիտասարդ եմ։ Շարունակում եմ սովորել թիմակիցներիցս՝ Օզիլից և Մխիթարյանից։
Ամեն անգամ, երբ խաղալու շանս ունեմ, շնորհակալ եմ դրա համար»,- նիգերիացու խոսքը մեջբերում է Daily Star-ը։