Արցախում մնացել է մի քանի տասնյակ հայ: Այս մասին գրել է Արցախի հանրապետության ՆԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը: Նա հրապարակել է նաև լուսանկար:
«Հաշված օրեր առաջ մեզ բաժին հասավ մի նոր փորձություն։ Իսկ նրանք ամեն օր հաղթահարում են բազում դժվարություններ, կատարելով ամենահարգի ու նվիրական առաքելությունը` անհետ կորածների որոնումները։
Աշխատանքին զուգահեռ, Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում այսօր հասցրել են նաև աղոթք բարձրացնել։
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը։
Ասել դժվար աշխատանք են կատարում, նշանակում է չասել ոչինչ…»: