Ալիևը հրաման է տվել ոչնչացնել Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է լեհ բլոգեր Թոմաս Լեխ Բուչեկը։
«Ինձ հետ կապվել է Գերմանիայում բնակվող ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերը, ով դեմ է բռնապետ Ալիևի իշխանությանը:
Ալիևը հրաման է տվել ոչնչացնել Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը։
Նա կոչ է անում ՀՀ կառավարությանը քայլեր ձեռնարկել հուշարձանը Տաթև տեղափոխելու ուղղությամբ։ Հրաշալի վայր, որտեղից կարող եք տեսնել մեր Արցախը»,- գրել է նա։
«Մենք ենք մեր սարերը» («Ղարաբաղցիները») հուշարձանը, որը ժողովուրդն անվանում է «Բաբո Դեդո», վաղուց դարձել է արցախցիների ոգու ամրության խորհրդանիշը։
Այս ստեղծագործության հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, անվանի քանդակագործ-մոնումենտալիստ Սարգիս Բաղդասարյանն է։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1967 թվականի նոյեմբերի 1-ին։