ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Արցախ: Պատվիրակությունն անցել է Աղդամով և շարժվել Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ։
Վերջին անգամ ՄԱԿ-ի առաքելությունը տարածաշրջան այցելել է շուրջ 30 տարի առաջ:
Նշվում է, որ առաքելության անդամները Աղդամով (Ակնա) անցել են Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ։
Առաքելության նպատակն է տեղում իրավիճակին ծանոթանալը և բնակիչների մարդասիրական կարիքները որոշելը: Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ներկայացուցիչներ։
Հայկական կողմն ավելի վաղ՝ դեռևս շրջափակման շրջանում, բազմիցս պնդել էր, որ ՄԱԿ-ի առաքելությունը պետք է ուղարկվի Արցախ։ Այժմ Արցախի գրեթե ողջ բնիկ բնակչությունը լքել է իր տները։ Առաքելությունը դրանից հետո միայն ժամանել։