ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․
«Այս օրերին Ադրբեջանն ակտիվացրել և առաջ է տանում իր քաղաքացիներով Հայաստանի 300 բնակավայր բնակեցնելու թեզը` բացահայտ տարածքային պահանջներով:
4 օր առաջ` սեպտեմբերի 25-ին անցկացվել են խոհրդարանական լսումներ և քննարկել «Արևմտյան Ադրբեջանի» կեղծ հայեցակարգն իրացնելու հարցեր:
Արցախի նկատմամբ 2023թ. սեպտեմբերի 19-20-ի պատերազմից հետո Ադրբեջանը պետական մակարդակով ակտիվացրել է Հայաստանի նկատմամբ թշնամանքը` առաջ բերելով, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգը, մշակելով Հայաստանից պահանջելու ենթակա իբր վնասների հատուցման միլիարդավոր (այս պահին ընդհանուր 20 միլիարդի մասին է) ԱՄՆ դոլաների նոր պահանջներ:
Մենք շարունակում ենք այս ուղղությամբ մանրամասն ուսումնասիրությունները` ադրբեջանական թշնամանքը վեր հանելու և դրա դեմ պայքարի համար»: