Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաստատել է Լևոն Մնացականյանի ձերբակալության մասին լուրը։ Այս մասին տեղեկանում ենք տեղի լրատվամիջոցներից։
Արցախի Հանրապետության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը ձերբակալվել է Լաչինի անցակետում։
Նշվում է, որ նա արագ արձագանքման ուժերի աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխվել է Բաքու, որտեղ նրան հանձնել են պետական մարմիններին։